Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը: Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը:
Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր՝ արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում: Մրցույթի մասնակիցներին անհրաժեշտ է գրել իրենց անուն, ազգանունը առնվազն երեք ձեռագիր տարբերակով, կցել այն իրենց պորտֆոլիոյին և ուղարկել educationcca@gmail.com էլ. hասցեին։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 27-ը:
Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը՝ 16:00-18:00: Մասնակցությունն անվճար է: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել՝ 541932 կամ 077218135 հեռախոսահամարներով:
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: