Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Փետրվարի 19-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց: Դրանք էին՝
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2019-ի գործունեության ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանի հաշվետվության լսում և գնահատում;
- 2020 ֆինանսական տարվա ՀԳՊԱ եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան);
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վարչական կառուցվածքում «Կրթական ծրագրերի մշակումների բաժնի» հիմնադրման քննարկում և հաստատում (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյան);
- ՀԳՊԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձի ընտրություն (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան);
- Այլ հարցեր։
Ըստ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը վարում էր խորհրդի նախագահ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նիստի օրակարգը հաստատելուց հետո ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2019-ի գործունեության հաշվետվությունը, որը հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացավ: Նիստի ընթացքում հաստատվեցին նաև 2020 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ՀԳՊԱ-ի վարչական կառուցվածքում «Կրթական ծրագրերի մշակումների բաժնի» հիմնադրումը և ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրությունը: