Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ
- Քանդակագործության
- Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման
- Արվեստագիտության և հումանիտար գիտությունների
ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան կամ կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Հավակնորդները Ակադեմիայի գիտքարտուղարին պետք է ներկայացնեն.
- դիմում՝ հասցեագրված ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- անձնագրի պատճենը,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- ստեղծագործական աշխատանքների արտատպությունների ալբոմը և մասնակցած ցուցահանդեսների ցուցակը:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ակադեմիայի գիտքարտուղարին:
Հասցեն՝ Երևան, Իսահակյան 36 (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա), հեռ. 010 56 07 86: