«Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթ
«ROSATOM» ընկերությունը հայտարարում է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի անցկացման մասին՝ նվիրված միջուկային արդյունաբերության 75-ամյակին։ Մրցույթն անցկացվում է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնների հետ համատեղ:
Մրցույթի հիմնական նպատակներն են.
- միջուկային էներգիայի և միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորում;
- ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում;
- երեխաների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների բացահայտում:
Մրցույթի անցկացման ժամկետը 2020-ի սեպտեմբերից հոկտեմբերն է:
Մրցույթի փուլերն են.
- մրցույթի հայտարարությունը` 2020-ի սեպտեմբերի 1-15-ը;
- մրցույթի աշխատանքների ընդունում` մինչև 2020-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ;
- մասնակիցների աշխատանքի գնահատում՝ 2020-ի հոկտեմբերի 1-ից 5-ը;
- լավագույն աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում և մրցույթի հաղթողների պարգևատրում՝ մինչև 2020-ի ավարտը։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները:
Մրցույթի մասնակիցների տարիքը պետք է լինի.
- երեխաներ և դպրոցականներ`մինչև 12 տարեկան;
- դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ` 13-ից 31 տարեկան։
Մրցույթին մասնակցելու համար նկարները պետք է ներկայացվեն մինչև 2020-ի սեպտեմբերի 30-ը՝ Երևան, 1-ին նրբ. Պռոշյան, 20/14, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն, էլ. փոստ ՝ armenia_erevan@rs.gov.ru:
Հեռ․ (+374 12) 54 48 90:
Մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը՝ Կից փաստաթղթում: