2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով՝ (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720 000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։ Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին՝ ունենալով հետևյալ առաջադիմությունը՝ 20/14; 10/6,5; 4/2,8; 100/74։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտն այստեղ։
Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համար ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտությունները հետևյալն են․
- Արվեստաբանություն
- Դիզայն
- Համակարգչային գրաֆիկա
Գյումրու մասնաճյուղ
- Արվեստաբանություն
- Դիզայն