Արվեստի ակունքներ
Հարգելի դասախոսներ և ուսանողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արվեստի ակունքներ» խորագիրը կրող մի պրոյեկտ, որը նախաձեռնել և իրականացնում է ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատունը։ Պրոյեկտի նպատակն է սովորեցնել գնահատել պատմությունը, արժեքները և վերաբերմունք ձևավորել սրբությունների հանդեպ։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, «Ժառանգություն և քաղաքակրթություն» ասոցիացիայի (հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ) հետ համատեղ մեկնարկում է մի պիլոտային ծրագիր արվեստի բարձրագույն դպրոցների հետ համագործակցությամբ։ Տվյալ ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ն համագործակցելու է Կորսիկայի Սարդեն քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցի, «Ժառանգություն և քաղաքակրթություն» ասոցիցիայի, Լիմոժի Արվեստի բարձրագույն դպրոցի և Ռումինիայի Արվեստի բարձրագույն դպրոցի հետ, ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան կոորդինացմամբ։
Սա մշակութային կրթական ծրագիր է հետևյալ թեմատիկայի շուրջ՝ «Ջուրը, որպես համաշխարհային ժառանգություն»։ Քանի որ պրոյեկտը պետք է իրականացվի ֆրանսերեն լեզվով, ուստի հրավիրում ենք մասնակցել այն ուսանողներին և դասախոսներին, որոնք տիրապետում են ֆրանսերեն լեզվին առնվազն A1 մակարդակի։
Արձագանքել անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը։
Էլ․ փոստ՝ marpatv@gmail.com
Հեռ․ (+374) 10 54 27 06, (+374) 91 50 74 61
Հ․Գ․ ՀԳՊԱ-ն արդեն 11 տարի համագործակցում է Լիմոժի արվեստի բարձրագույն դպրոցի հետ, որի հետ 2010-11-ին փոխանակման ծրագրի շրջանակներում իրականացրել է qաղաքը գյուղին կապող «Գյուղից քաղաքի անցումը և պատկերը» պրոյեկտը՝ ընդգրկելով Ճարտարապետաշինարարական համալսարանը։ Համագործակցության շրջանակներում իրականացվել է նաև ուսանողների շարժունություն։
Միջազգային կապերի բաժին