Սորենտոյում կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության առաջին համաշխարհային գագաթաժողովը
ՀԳՊԱ-ի հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության առաջին համաշխարհային գագաթաժողովը (Global Youth Tourism Summit):
Միջոցառումը նախատեսված է 2003-ի հուլիսի 4-ից մինչև 2010-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված երիտասարդների համար, ովքեր հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների և զբոսաշրջության նկատմամբ։ Մասնակցության ճանապարհածախսը պետք է հոգա մասնակիցը, իսկ կեցության և սննդի ծախսերը կհոգան միջոցառման կազմակերպիչները։ Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով մինչև սույն թվականի մայիսի 15-ը։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Արտաքին կապերի բաժին