Իտալական դիզայնի փորձառության հնարավորություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իտալիայի Անկոնա քաղաքի Արվեստի և դիզայնի ինստիտուտի միջև առկա համագործակցության արդյունքում վերոնշյալ հաստատությունը առաջարկում է մեկամսյա միքսված ամառային դասընթացներ դիզայնի ուսանողների համար։
Դասընթացը կազմված է տեսական և գործնական մասերից։ Տեսական մասը նախատեսված է հուլիսին, տևելու է 2 շաբաթ և լինելու է առցանց։ Այնուհետև՝ սեպտեմբերին, լինելու է գործնական մասը, որը անց է կացվելու Անկոնայում, և ուսանողները պետք է ընտրեն արդյունաբերական դիզայն, ինտերիերի դիզայն, հագուստի մոդելավորում և աքսեսուարների ձևավորում ուղղությունների միջև։ Դասընթացը նաև գնահատվելու է կրեդիտային համակարգով։
Մասնակիցները պետք է տիրապետեն B1+ – B2 մակարդակի անգլերենի, ունենան բարձր առաջադիմություն, լինեն ավարտական կուրսի ուսանող։ Դասընթացի արժեքը կազմում է 1800 եվրո մեկ ուսանողի համար։
Վճարը ներառում է․
- 100 ժամ դասեր, հատուկ դասախոսություններ (40 ժամ առցանց, 60 ժամ ֆիզիկական մասնակցություն Անկոնայում);
- Նախագծային աշխատանք նախագծային ընկերության հետ;
- Այցելություններ տարբեր ընկերություններ (տեղափոխում ավտոբուսով);
- Դասընթացի վերջին օրը կարիերային ուղղված հանդիպումներ 10+ իտալական ամենահայտնի ընկերությունների/ստուդիաների HR մենեջերների հետ;
- Ողջույնի փաթեթ;
- Տեղի ավտոբուսի տոմսեր
- Օդանավակայանից տեղափոխում (միայն Անկոնայի օդանավակայանից) և դեպի օդանավակայան:
Կացության և ճանապարհի ծախսերը հոգում է մասնակիցը։ Առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին։ Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 5-ը։