Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Փետրվարի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացում և քննարկում։
2. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում նոր անդամների թեկնածությունների առաջադրման քննարկում։
3. Դոցենտի գիտական կոչման դիմումների քննարկում.
- ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության ամբիոնի ավագ դասախոս, մասնաճյուղի տնօրեն Վահագն Համբարձումի Ղուկասյան;
- Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի ավագ դասախոս, արվեստագիտության թեկնածու Նարեկ Հայկի Փայասլյան:
4. Ընթացիկ հարցեր: