Շարժունության ծրագրի հնարավորություն Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում
ՀԳՊԱ-ի սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Լեհաստանի Կրակով քաղաքի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ուսումնառության հնարավորություն 1 ուսանողի համար 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում (5-6 ամիս տևողությամբ):
Շարժունության ծրագիրը նախատեսված է հետևյալ մասնագիտությունների համար․
- Գեղանկարչություն
- Քանդակագործություն
- Գրաֆիկա
- Ինտերիերի դիզայն
- Արդյունաբերական դիզայն
Դիմելու պայմաններն են․
- Բարձր առաջադիմություն
- Անգլերեն լեզվի B1-B2 մակարդակի իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ այցելելով ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին։
Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 9-ը։