Ուսանողների և աշակերտների համառուսական ֆորում 2023
Ամենամյա համառուսական հետազոտական գիտաժողովը մեկտեղում է տարբեր մասնագիտությունների գիտական գործունեությամբ զբաղվող աշխատակիցների, հայցորդների, դասախոսների և սովորողների եռաստիճան համակարգի ներկայացուցիչների։
Գիտաժողովը ներառում է նաև արվեստաբանության, մշակութաբանության և մանկավարժության ուղղությունները։ Մասնակիցների հոդվածները տպագրվելու են համապատասխան ժողովածուի տեսքով և տարածվելու հեղինակավոր էլեկտրոնային գրադարանների կայքերով։ Տրվում է մասնակցության վկայական։ Ցանկացողները մինչև սույն թվականի մայիսի 23-ը իրենց հոդվածները (նվազագույնը 5 էջ) կարող են ներկայացնել new@sciencen.org էլեկտրոնային հասցեին՝ նախապես գրանցմամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հարցերի դեպքում դիմել ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոն։