Աշխատաժողով Բժշկական համալսարանում
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը միջազգային դրամաշնորհային ծրագրերի կազմության վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակներում մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «COBRAIN» կենտրոնում տեղի ունեցած «Հաջողակ դրամաշնորհային ծրագիր 4» աշխատաժողովին, որը վարում էին «Հորիզոն 2020 Twinning» դրամաշնորհային ծրագրի «COBRAIN» նախագծի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը և վարչական աջակցության պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն Եվրոպա Twinning» և «Hop on Facility» դրամաշնորհային ծրագրերը, դրանց նպատակը, դիմելու կարգն ու առանձնահատկությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել արդեն իսկ շահառու հանդիսացող «COBRAIN» կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպման վերջում շրջայց կազմակերպվեց կենտրոնի նորաբաց լաբորատորիաներ։
Միջազգային դրամաշնորհային ծրագրերի ուսումնասիրությունն ու դրանց հիման վրա գործընթացների կազմումը հանդիսանում է ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի առաջնային քայլերից մեկը։