Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն սեմինարներ գրադարանավարների և հետազոտողների համար
2023-ի Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 20-ին, Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի երկու սեմինար գրադարանավարների և հետազոտողների համար։ Գրանցվելը պարտադիր է։
Թեմա առաջին․ «Գրադարանային աջակցություն. գիտաչափական մեթոդների օգտագործումը՝ գիտական հետազոտությունների ազդեցությունն ու տեսանելիությունը բարձրացնելու համար»
Գրադարանները կարող են կարևոր դեր կատարել գիտաչափական ցուցանիշների բարելավման գործում, այսինքն՝ քանակապես չափել գիտական հետազոտությունների ազդեցությունն ու արդյունավետությունը։ Կներկայացվի մի քանի հնարավորություն, որոնք կարող են նպաստել գիտաչափական ցուցանիշների բարելավմանը.
- հետազոտական գրականության մատչելիություն,
- հետազոտական տվյալների կառավարում,
- հանրահասանելի հրապարակում,
- մեջբերումների կառավարում,
- մատենաչափական վերլուծություն։
Բանախոս – Անջելա Ռեպանովիչի (պրոֆեսոր, անգլերենի և մարքեթինգի դոկտոր, Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա)
Լեզու – անգլերեն (առանց թարգմանության)
Օրը և ժամը – 2023-ի ապրիլի 20-ին, ժամը 11։00-ին
Վայրը – Հայաստանի ազգային գրադարան, Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, Նախագահական դահլիճ
Թեմա երկրորդ․ «ORCID – Գիտնականների միասնական միջազգային ռեգիստր»
ORCID-ը գիտնականների միասնական միջազգային ռեգիստր է, չլիցենզավորված այբբենական կոդ, որը եզակիորեն նույնականացնում է հեղինակներին: Սեմինարի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները․
- ինչպես գրանցվել ORCID համակարգում,
- ինչպես մուտքագրել անձնական տվյալները,
- ինչպես մուտքագրել հրատարակված աշխատությունները,
- ինչպես գեներացնել ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակներում:
Բանախոս – Արմինե Վարդանյան (ԲՊՀ գրադարանի էլ.տեղեկատվության բաժնի պետ)
Լեզու – հայերեն
Օրը և ժամը – 2023-ի ապրիլի 20-ին, ժամը 13։00-ին
Վայրը – Հայաստանի ազգային գրադարան, Թամանյանական մասնաշենք, 2-րդ հարկ, Նախագահական դահլիճ