Մեկնարկում է «Հայաստանի առաջնորդներ» մրցույթը
Ցանկանում եք դառնալ առաջնո՞րդ: Սա ձեր հնարավորությունն է: Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-ռուսական գործարար խորհրդի հետ համագորցակցությամբ կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» հանրային երիտասարդական մրցույթ։ Այն նպատակ ունի բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին։
Մրցույթը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդներիհամար, որի մասնակիցները հնարավորություն կունենան մասնագիտական փորձառություն անցնել բիզնեսի, արդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջատար ընկերություններում և պետական կառավարման համակարգում, իսկ մրցանակակիրները նաև մասնագիտական կրթությունը շարունակել Հայաստանում և Ռուսաստանում։
Մրցույթին մասնակցելու համար թեկնածուն կարող է գրանցվել Երևանի «Ռուսական գրքի տան» կայքէջում։