Նոր համագործակցության հորիզոններ ՀԲԸՄ-ի հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հանդիպեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ստեղծարար աքսելերացիոն ծրագրի պատասխանատու թիմի հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀԳՊԱ-ում լրամշակված կրթական ծրագրերի կազմակերպման նոր մոտեցումները, շուկայի հետ փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները բազմաթիվ իրական նախագծերի իրականացման գործընթացներում: ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներն անդրադարձան իրականացվող և պլանավորվող նախագծերին, որոնք համագործակցության հիմքեր կստեղծեն ՀԳՊԱ-ի համար:
Կարևորելով այսօր ՀՀ-ում արվեստի զարգացումն ու տարածումը՝ նման նախաձեռնությունների մեկնարկն առաջընթացի գրավականն է ՀԳՊԱ-ի համար: