«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն առաջարկում է․․․
Ավարտական կուրսի սիրելի ուսանողներ, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Ձեզ է առաջարկում կրթության ոլորտում ձեր կարիերան սկսելու հիանալի հնարավորություն։ Եթե ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները, բացահայտել ձեր ուժեղ կողմերն ու ներուժը, օգտագործել ձեր հմտությունները՝ ի նպաստ մեր երկրում կրթական հնարավորությունների ընդլայնման ու համայնքների զարգացման, ապա շտապեք դիմել հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին։
Միանալով «Դասավանդի՛ր, Հայաստանի» շարժմանը՝ դուք երկու տարի ժամկետով որպես ուսուցիչ-առաջնորդ տեղափոխվելու և դասավանդելու եք Հայաստանի և Արցախի մարզային համայնքների հանրակրթական դպրոցներում՝ լրացնելու առկա մանկավարժների բացը՝ միևնույն ժամանակ ստանալով հիմնադրամի կողմից ամսական օժանդակություն։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ և ԱՀ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ։
Մինչ այս տարվա սեպտեմբերի 1-ը «Դասավանդի՛ր, Հայաստանը» Ձեզ կվերապատրաստի և կփոխանցի անհրաժեշտ գիտելիքներն ու գործիքակազմը, որպեսզի դուք պատրաստ լինեք որպես ուսուցիչ-առաջնորդ գործուղվել համայնք։
Միանալով ծրագրին՝ դուք կունենաք.
- մասնագիտական աճի հնարավորություն,
- ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի),
- կրթաթոշակ մանկավարժի մասնագիտությամբ մագիստրատուրայում ուսանելու համար,
- շարունակական մասնագիտական աջակցություն ողջ ծրագրի ընթացքում (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)։
Եթե ցանկանում եք կերտել Հայաստանի և Արցախի ապագան կրթության միջոցով և միաժամանակ սկսել ձեր կարիերան հեռանկարային հնարավորություններով, ապա ծանոցացեք մասնակցության պայմաններին և լրացրեք հայտադիմումը հետևյալ հղումով։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։