ՀԳՊԱ-ի շրջանավարտները հաջողություններ են գրանցում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հաջողությունների մասին արձագանքում են արտասահմանյան ամսագրերն ու սոցիալական ցանցերը։
ՀԳՊԱ-ի շրջանավարտ Մերի Կարապետյանն այսօր իր ուսումը շարունակում է Փարիզի Սորբոնի համալսարանում։ Սույն թվականի փետրավարի 15-20-ը նա իր «Բաբելոնի ապամոնտաժում» կտավով ներկայացավ «Grand Palais – Salon des Independants» ցուցասրահում կազմակերպված ցուցադրությանը, որին մասնակցում էին մոտ 2000 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:
2021-ի դեկտեմբերին Բելառուսում կայացավ միջազգային Բիենալե, որին մասնակցում էին երիտասարդ նկարիչներ Շվեդիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից։
Բելառուսի Մշակույթի նախարարության հրավերով, ինչպես նաև Հայաստանի ԿԳՄՍ նախարարության ու Հայաստանի Նկարիչների միության ջանքերով, Երևանում կայացավ մրցույթ երիտասարդ նկարիչների միջև։ Որպես լավագույն աշխատանք ընտվեց ՀԳՊԱ-ի շրջանավարտ Մերի Եփրեմյանի կտավը, որն էլ օրերս Բելառուսում հաղթող ճանաչվեց և արժանացավ «Լավագույն աշխատանք» վկայականին։
Նշենք, որ միակ վկայականը մրցույթում շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին։