ՀԳՊԱ-ն հայտարարում է մրցույթ Գյումրու մասնաճյուղի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է մրցույթ Գյումրու մասնաճյուղի Գեղանկարչության և քանդակագործության, Գրաֆիկայի, Արվեստագիտության և հումանիտար առարկաների ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար: Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան կամ կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Հավակնորդները ակադեմիայի գիտքարտուղարին պետք է ներկայացնեն.
- դիմում՝ հասցեագրված ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և/կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- անձնագրի պատճենը,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- ստեղծագործական աշխատանքների արտատպությունների ալբոմը և մասնակցած ցուցահանդեսների ցուցակը:
- Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ակադեմիայի գիտքարտուղարին: Հասցեն՝ Երևան, Իսահակյան 36, հեռ.`(+374) 10 56 07 86, (+374) 91 75 60 89: