Բակալավրի կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը
Բակալավրի կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.
Սույն թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է։
Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է այստեղ:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500-ական դրամ յուրաքանչյուր քննության համար) պետք է մուծեն ՀԳՊԱ հաշվեհամարին։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ ՀՄԴ
ՀՀ, Երևան, Իսահակյան 36
հ/հ 2474502331080000 «Արդշինբանկ» ՓԲԸ
ՀՎՀՀ 01505555
Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.
- դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը;
- մասնագիտությունը;
- նպատակը դաշտում նշել ընդունելության քննությունների վճար։
Ներբուհական քննությունների վճարից ազատվում են․
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները;
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները);
- առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում։
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (+374) 96 334 779 Լիանա Քեշիշյան։