Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,
- Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
- Անձնագրի պատճեն,
- Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,
- Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսական վավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարական հաստատմամբ:
- 3×4 չափսի 4 լուսանկար,
- Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,
- Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետները չեն փոխվել.
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ:
- վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում`
- սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00),
- օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):