Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցեց Բարձրագույն կրթության գագաթաժողովին
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Դելիում մասնակցեց Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպած Բարձրագույն կրթության գագաթաժողովին և «Էքսպո 2018» կրթական ցուցահանդեսին:
Պատվիրակության այցը սկսվեց Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Բուն գագաթաժողովի և ցուցահանդեսի ժամանակ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Հնդկաստանի բազմաթիվ համալսարանների կողմից առաջարկվող կրթական ծրագրերին և կապեր հաստատել դրանցից շատերի հետ: