Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ
2018-ի սեպտեմբեր ամսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել 1-ին կուրսի ուսանողների շրջանում՝ գնահատելու բուհի ընդունելության գործընթացը: Հարցմանը մասնակցել է 53 ուսանող: Հարցման ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է կատարվել ընդունելության գործընթացին՝ փաստաթղթերի ընդունում, հանձանժողովի կողմից խորհրդատվության տրամադրում, քննությունների կազմակերպվածություն, աշխատանքային պայմաններ և այլն: Ստորև ներկայացվում է հարցման արդյունքների վերլուծությունը:
Ուսանողների հիմնական 94%-ը լավ է գնահատել փաստաթղթերի ընդունման կարգը և դրա կամզակերպվածությունը, իսկ 6%-ը բավարար:
Նրանք նշում են, որ ընդունելության համար դիմումը լրացնելիս, հանձնաժողովը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություն՝
Ինչպես երևում է գծապատկերից, 85%-ը լավ է գնահատել դիմորդներին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը, 13%-ը բավարար, իսկ 2%-ն անբավարար:
72%-ը քննությունների ընթացքը գնահատել է լավ, 23%-ը բավարար, իսկ 5%-ն անբավարար: 81%-ը նշում է, որ քննության ընթացքին խոչընդոտող կամ ուշադրությունը առաջադրանքից շեղող հանգամանքներ չկային, 19%-ը նշում է, որ առկա են. Ուսանողները նշում են, որ լսարաններում շատ շոգ էր և չէին կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա: 92%-ը նշում է, որ տրամադրված բնորդի բնութագրիչները համապատասխանում էին առաջադրանքի պահանջներին, իսկ 8%-ը նշում է, որ չէին համապատասխանում: Ուսանողները բավարարված են նաև տրամադրաված նատյումորտի պարագաներից՝
Ինչպես երևում է գծապատկերից, 77%-ը նատյումորտի պարագաները գնահատել է լավ, իսկ 23%-ը բավարար: 77%-ը քննությունների կազմակերպվածությունը գնահատում է լավ, իսկ 23%-ը բավարար: 94%-ը նշում է, որ տրամադրված ժամանակը առաջադրանքները կատարելու համար բավական էր, իսկ 6%-ը գտնում է, որ բավական չէր: 87%-ը քննությունները սկսելու ժամը գնահատում է լավ, 11%-ը բավարար, իսկ 2%-ն անբավարար:
Քննասենյակի պայմաններից ուսանողները հիմնականում բավարարված են՝
72%-ը քննասենյակի պայմանները գնահատել է լավ, 24%-ը բավարար, իսկ 4%-ն անբավարար: Ուսանողները նշել էին, որ տրամադրված աթոռները հարմարավետ չէին երկար ժամանակ նստելու և աշխատելու համար: Քննության ընթացքում հանձնաժողովի աշխտանքը 83%-ը գնահատում է լավ, իսկ 17%-ը բավարար:
77%-ը նախապես ծանոթ է եղել ընդունելության քննությունների գնահատման չափանիշերին, 17%-ը մասամբ է ծանոթ եղել, իսկ մնացյալ 6%-ը ծանոթ չի եղել: Ուսանողները նշում են, որ գնահատման չափանիշերին տեղեկացել են տարբեր աղբյուրներից. 45%՝ ՀԳՊԱ պաշտոնական կայքէջ, 32%՝ փաստաթղթերն ընդունող հանձնաժողով, 17%՝ նախապատրաստական դասերի ընթացքում, 6%-ը նշել է «Այլ» տարբերակ՝ ավելացնելով բուհում սովորող ուսանողներից: 71%-ը գտնում է՝ գնահատման հանձնաժողովը գնահատելիս, լիովին հավատարիմ է եղել, 25%-ը նշում է, որ մասամբ է եղել հավատարիմ, իսկ 4%-ի համար հավատարիմ չի եղել: Հարցմանը մասնակցած ուսանողներից երեքն է բողոքարկել իր գնահատականը, որոնցից երկուսը բավարարաված չեն արդյունքներից և ՀԳՊԱ բողոքարկման կարգը համարում են անբավարար: Մեկ ուսանող բավարարված է արդյունքներից և բողոքարկման կարգից:
Ամփոփում
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի առաջին կուրսի 53 ուսանողի շրջանում ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատման նպատակով անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները հիմնականում բավարարված են ՀԳՊԱ ընդունելության գործընթացից՝ փաստաթղթերի գրանցում, տրամադրվող խորհրդատվություն, քննությունների ընթացք, առաջադրանքներ և այլն: Նրանք նշում են, որ քննական առաջադրանքները հետաքրքիր և բովանդակային էին: Չնայած այն հանգամանքին, որ ուսանողները լսարանային պայմանները հիմնականում լավ են գնահատել, նշում են, որ քննասենյակներում շատ շոգ էր, աթոռներն էլ հարմարավետ չէին երկար ժամանակ նստելու և աշխատելու համար:
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն՝ Նունե Մինասյան
Մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան