Հետազոտող ուսանողի գործունեության գնահատում ղեկավարի կողմից
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը 2020-ի հոկտեմբեր ամսին առցանց հարցում է իրականացրել կրթության 3-րդ աստիճանի հետազոտական աշխատանքների ղեկավարների շրջանում ուսանողների գործունեությունը գնահատելու նպատակով: Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսանող-դասախոս աշխատանքային իրավունքներին, պարտականություններին և դրանց պատշաճ պահպանմանը, ուսանողների հետազոտական կարողություններին ու հմտություններին և այլ:
Բոլոր դասախոսները նշում են.
- Տեղյակ են հետազոտական աշխատանք իրականացնելիս ուսանողի պարտականություններին:
- Ուսանողները, հետազոտություն իրականացնելիս, պահպանում են էթիկայի բոլոր նորմերը՝ հարգելով ղեկավարին:
- Ուսանողները հիմնակնում ունեն բավարար հմտություններ հետազոտություն իրականացնելու համար:
- Ուսանողներն ունեն բավարար կարողություն ինքնուրույն հանգել եզրակացության հետազոտության ընթացքում:
- Ուսանող-ղեկավար հանդիպումներն իրականանում են ժամանակին, եթե չեն իրականանում նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն, ապա ապա՝ լրացվոմ են:
- Ուսանողները հիմնականում ներկայացնում են իրենց աշխատանքները և/կամ դրանում անհրաժեշտ փոփոխությունները ճիշտ ժամանակին:
- Ուսանողներին որպես հետազոտող գնահատում են «Բավարար» և «Գերազանց»:
Այսպիսով, հարցման արդյունքերից դատելով, կարող ենք նշել, որ կրթության 3-րդ աստիճանում հետազոտական աշխատանքների ղեկավարները հիմնականում բավարարված են իրենց ուսանողների հետազոտական գործունեությունից:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան