Հեռավար ուսուցման արդյունավետության գնահատում
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել ուսանողների շրջանում հեռավար ուսուցման կազմակերպման արդյունավետության գնահատման նպատակով: Ստորև ներկայացվում են հարցման արդյունքները.
Հարց 1
Հարց 2
Հարց 3
Բոլոր դասերն անցկացվե՞լ են հեռավար ձևով, թե կան դասեր, որոնք ոչ ամբողջական են անցկացվել կամ ընդհանրապես չեն անցկացվել: Խնդրում ենք մանրամասնել:
Ուսանողները նշում են, որ դասերի հիմնական մասը իրականացվել է՝ դասախոսներից շատերը միանում էին և ամբողջական իրականացնում: Ուսանողները նշել են նաև.
- Կային դասընթացներ, որոնք տան պայմաններում հնարավոր չէր արդյունավետորեն իրականացնել, մասնավորապես՝ «Գծանկարչություն», «Գունանկարչություն» և «Կոմպոզիցիա»:
- Ուսանողներից շատերը չունեին լուրջ վերաբերմունք հեռավար ուսուցման նկատմամբ:
Հարց 4
Հարց 5
Խնդրում ենք նշել աշխատանքային այն նյութերը և/կամ այլ ռեսուրսները, որոնց բացակայությունը խոչընդոտում էր տնային պայմաններում դասեր անցկացնելուն և/կամ տրված առաջադրանքները կատարելուն:
Ուսանողներն առանձնացրել են հետևյալ ռեսուրսները՝
- համակարգչի բացակայություն
- հզոր համակարգչի բացակայություն
- կավ
- քանդակելու գործիքներ
- կարի մեքենաներ
Ուսանողները նշում են նաև, որ հնարավորություն չունեին գնել նկարչական պարագաներ, քանի որ փակ էին մասագիտական խանութները: Այս ամենի պատճառով չեն կարողացել ամբողջական իրականացնել տրված առաջադրանքները: Հարցման մասնակցներից շատերն էլ նշել են, որ տանը ունեին անհրաժեշտ նյութական ռեսուրսները դասերն ամբողջական իրականացնելու համար:
Հարց 6
Հարց 7
Հարց 8
Ըստ Ձեզ, ո՞ր դասընթացներն են հնարավոր հեռավար սկզբունքով կազմակերպել, իսկ որոնք՝ ոչ:
Ուսանողները նշում են, որ հեռավար սկզբունքով հնարավոր է կազմակերպել տեսական դասընթացները: Արդյունավետ չէ իրականացնել հեռավար այն դասընթացները, որոնք կիրառական-գործնական բնույթի են՝ «Գծանակարչություն», «Գունանկարչություն», «Կոնստրուկտավորում», «Աշխատանք նյութի վրա» և այլ: Նրանք նշում են, որ հնարավոր կլիներ դասընթացներն ամբողջությամբ իրականացնել, եթե տանը ունենային անհրաժեշտ նյութական ռեսուրսներ: Նշում են, որ հնարավոր չի եղել ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսներ, քանի որ նկարչական պարագաներ վաճառող խանութները ևս փակ էին: Բացի այդ, նման խանութները հիմնականում կենտրոնացված են Երևանում, և մարզերում բնակվող ուսանողների համար մատչելի չեն եղել:
Հարց 9
Հարց 10
Հարց 11, 12
Խնդրում ենք թողնել մեկնաբանություն հեռավար ուսուցման ընթացքում ուսանողի գնահատման գործընթացի դրական և բացասական կողմերի վերաբերյալ:
Ուսանողները մի մասը նշում է, որ գնահատման գործընթացը անցել է շատ օբյեկտիվ և լավ: Դասախոսները հիմնականում բարձր են գնահատել՝ հաշվի առնելով իրավիճակը:
Հարց 13
Հարց 14
Հարց 15
Խնդրում ենք թողնել մեկնաբանություն քննությունների և/կամ դիտումների կազմակերպման ընդհանուր գործընթացի վերաբերյալ:
Ուսանողները նշում են, որ քննությունները և դիտումները լավ էին կազմակերպված:
Հարց 16
Հարց 17
Խնդրում ենք նշել այն ստորաբաժանումները /օրինակ՝ դեկանատ, ամբիոն, հաշվապահություն, գրադարան և այլ/, որոնց կարիքը հեռավար դասերի ընթացքում ունեիք, սակայն նրանք անհասանելի էին:
Բոլոր ուսանողները նշում են, որ հեռավար դասերի ընթացքում ցանկացած պահի կարողացել են կապ հաստատել ՀԳՊԱ աշխատակիցների հետ և ստանալ համապատասխան աջակցություն:
Հարց 18
Հարց 19
Հարց 20
Հարց 21, 22
Խնդրում ենք նշել հեռավար ուսուցման դրական և բացասական կողմերը:
Դրական կողմեր
- Ուսանողները նշում են, որ քննությունների վրա ավելի լավ են կենտրոնացել, քանի որ ամբողջ օրն աշխատել են տանը և լիարժեք պատրաստվել բոլոր քննություններին:
- Խնայել են ժամանակ և ճանապարհածախս:
- Դարձել են ավելի պատասխանատու և ինքնուրույն, քանի որ հնարավորություն են ունեցել կենտրոնանալ բոլոր դասընթացների վրա:
- Արդյունավետորեն պլանավորել և բաշխել են ժամանակը:
Բացասական կողմեր
- Իրական շփման բացակայություն:
- Որոշ դեպքերում՝ գործնական առարկաների անցկացման անհնարինություն:
- Առցանց գնահատման գործընթացի մասնակի թերություններ:
Հարց 23
Հարց 24
Հարց 25
Հեռավար ուսուցումը որևէ դրական կամ բացասական ազդեցություն ունեցել է Ձեր հոգեվիճակի վրա: Խնդրում ենք մի փոքր նկարագրել:
Ուսանողները նշում են, որ հոգեվիճակի վրա դրական և/կամ բացասական ազդեցություն չի ունեցել հեռավար կրթությունը:
Հարց 26
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան