Գործնական այց «Inclusion» ծրագրի շրջանակներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հոկտեմբերի 23-ին ընդունեց «Inclusion» ծրագրի գործընկեր՝ Ավստրիայի «Համաշխարհային համալսարանական ծառայության» ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակն էր իրականացրել մոնիթորինգ՝ հասկանալու «Inclusion» ծրագրի իրականացման ընթացքը:
Մոնիթորինգ իրականացնող թիմը համդիպումներ ունեցավ երեք թիրախային խմբերի հետ. դասախոսական ու վարչական կազմ և ուսանողներ, որոնց շարքում էին նաև խոցելի խմբերի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ օտարերկրյա ուսանողներ, երկկողմանի ծնողազուրկ, երեխա ունեցող ուսանողներ և այլն: Ավստրիացի գործընկերները նշեցին, որ այցի նպատակը ոչ թե վերահսկողությունն է, այլ հետագա բարելավումներ իրականացնելը: Հանդիպումը հարթակ հանդիսացավ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և հասկանալու այն խնդիրները, որոնց բուհը բախվել է:
Նշենք, որ ՀԳՊԱ դասախոսական և ուսանողական կազմը արդեն իսկ հստակ պատկերացում ունի ներառականության և ներառական բարձրագույն կրթության մասին: Հանդիպմանը ներկա դասախոսները նշեցին, որ իրենց աշխատանքում կիրառում են տարբեր մեթոդներ ուսանողներին ուսումնական գործընթացում ներգրավվելու համար. օրինակ օտարերկրյա ուսանողներին, որոնք հայերեն չեն խոսում կամ խուլ ու համր ուսանողներին, որոնք հաղորդակցական խնդիրներ ունեն: Բացի այդ, ՀԳՊԱ աշխատանքային խումբն իրականացրել է հանդիպումներ առաջին կուրսի ուսանողների հետ՝ ծանոթացնելով «Inclusion» ծրագրի հիմնական նպատակերին և տարածելով ներառականության գաղափարը:
Անդրադառնալով փաստաթղթային հենքին, նշենք, որ ՀԳՊԱ-ն մշակել է «Բարձրագույն կրթության ներառականության քաղաքանություն», որը կնպաստի Ակադեմիայում «ներառականություն» գաղափարի տարածմանը և ամրապնդմանը:
Լուսինե Շախազիզյան