Աշխատանքային այց Բելգիա
INCLUSION ծրագրի շրջանակներում հունիսի 27-29-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը աշխատանքային այցով մեկնել էր Բելգիա, Լյուվենի համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ձևավորել բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում դասավանդման և ուսուցման ներառական մոտեցումներ, ինչպես նաև պատրաստել փոքր տեսահոլովակ կապված ՀԳՊԱ-ում ներառական մոտեցումների կիրառմանը:
Եռօրյա այցի ընթացքում հյուրընկալող համալսարանը ներկայացրեց տեսահոլովակ պատրաստելու հիմանկան սկզբունքները, ինչպես նաև համապատասխան համակարգչային ծրագրերը (օրինակ՝ CAMTASIA, YouTube): ՀԳՊԱ անձմակազմն իր տեսահոլովակում անդրադարձավ միջազգային ուսանողներին՝ որպես խոսցելի խմբի, ինչպես նաև գնահատման ներառական մոտեցումներին՝ որպես ուսումնառության կարևորագույն բաղադրիչի:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀԳՊԱ-ն՝ լինելով ծրագրի համակարգող, ներկայացրեց ծրագրի ֆինանսական կառավարման վերաբերյալ հիմնական սկզբունքները:
Նշենք, որ INCLUSION-ը միջազգային մակարդակում իրականացվող եռամյա ծրագիր է, որը նպաստում է ներառական կրթության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի բուհերում: Այն նպատակաուղղված է բուհական համակարգում բարեփոխումների իրականացմանը: Բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության քաղաքականության մշակումը, իրականացումը և զարգացումը դրականորեն կանդրադառնան ոչ միայն ՀՀ կրթական համակարգի զարգացման վրա, այլև ՀՀ բուհերի` միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացման վրա: