«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը հյուրընկալել է ֆոտոփառատոնի մասնակիցներին
Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը գործում է Շոթա Նագասեի (Ճապոնիա), Դավիդ Ապիկիանի (Ֆրանսիա) և Ջուն Սատոյի (Ճապոնիա) աշխատանքների ցուցահանդեսը։ Մուտքն ազատ է: Սպասում ենք սիրով: