
Դեկորատիվ կիրառական արվեստի ավարտական աշխատանքների ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը՝ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրի ուսանողների, արժանացավ շնորհակալական և շնորհավորական խոսքերի։ Ավարտական աշխատանքները՝ որպես հանրագումար ակադեմիական ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքի և հմտության, գնահատվեց բարձր…
Read More
Ուսանողական հաշվետու ցուցահանդես․ համադրություններ
Ամենամյա հաշվետու ցուցահանդեսները՝ յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների աշխատանքների, ավանդաբար կազմակերպվում են ուսումնական տարեվերջին։ Ապրիլի սզբներին նման ցուցադրությամբ հանդես եկան հագուստի մոդելավորման և համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները, սակայն քանի որ աշխատանքները բազմաքանակ էին, 3-րդ և 4-րդ կուրսեցիների ցուցահանդեսը հետաձգվեց․ այն բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Հաճելի անակնկալ էր նախասրահում տեսնել «Գասպարյան» ստուդիայի սաների աշխատանքները…
Read More
Ցուցահանդես՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի օրվան
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված «Փարիզը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը նվիրված էր ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ֆրանսիական արվեստի բուհերի հետ տասը և ավելի տարիների համագործակցության ընթացքում մշտապես մասնակցել է Ֆրանսիայի համար կարևոր համարվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Այս տարվա ցուցահանդեսային աշխատանքների հեղինակները և՛ դասախոսներ և՛ ուսանողներ էին․ ներկա էին Արամ Իսաբեկյանի, Սուրեն Սաֆարյանի, Արթուր Հովհաննիսյանի, Անդրեյ Շուգարովի, Գարիկ Մանուկյանի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գործեր․․․
Read More
Խոսուն կոլաժներ, կանացի հետաքրքրական պորտրետներ․․․
Էլեն Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` բացված երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, նվիրված է Արցախյան երկրորդ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Էլենը հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Ցուցահանդեսային աշխատանքները կոլաժներ և գեղանկարներ են․ երկու ժանրերում էլ ուսանողուհին անհատական մոտեցում է ցուցաբերում…
Read More
Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տարվա առաջին ցուցահանդեսը բացվեց անցած ուրբաթ՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների գորգագործական, կարպետագործական աշխատանքներով։ Ցուցահանդեսը խորագրված է «Հայկական գործվածքներ․ ավանդույթ և նորարարություն»…
Read More
Հաշվետու ցուցահանդես
Դեկտեմբերի 3-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացավ ՀԳՊԱ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ոսանողների հաշվետու ցուցահանդեսը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը…
Read More
Էդիկ Ղաբուզյան․ «Դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից»
Հայկական տառարվեստի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս Էդիկ Ղաբուզյանը։ Նա շուրջ 500 տառատեսակի հեղինակ է և երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրեց իր աշխատանքների մի մասը…
Read More
Հոբելյանականը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
75 տարի առաջ Երևանում բացված Գեղարվեստի ինստիտուտը հայ երիտասարդների առաջ բացեց գեղարվեստական կրթություն ստանալու լավ հնարավորություն՝ այդ ընթացքում բազմաթիվ սերունդներ կրթելով, որոնց մեջ նշանավոր շատ արվեստագետներ, ովքեր մեծ ծառայություններ մատուցեցին հայ մշակույթին…
Read More
Ցուցահանդես ուսուցողական նպատակով
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրեր առաջ բացվեց Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դասախոս Գրիգոր Գեղամյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչական տարբեր ուղղություններ ներկայացնող գործերը՝ դասականից մինչև իմպրեսիոնիզմ և աբստրակցիա, նախևառաջ տեխնիկական կատարման տարբերություններով են աչքի ընկնում։ Գործածված նյութը նույնպես տարբեր է՝ պաստել, ակրիլ, ածուխ։ Նախասրահային հատվածում գրաֆիկական ածխանկար աշխատանքներն են, իր նկարիչ-կոլեգաների դիմանկարների շարքը՝ Փարավոն Միրզոյան, Անատոլի Գրիգորյան, Անդրանիկ Կիլիկյան…
Read More
Ցուցահանդես՝ «աշխատասիրության, անկեղծության և անմիջականության մասին»
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի դռները միշտ բաց են ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների ցուցադրության համար և այն հենց դրան է ծառայում ՝ ուսանողի ստեղծագործությունները հանրայնացնելուն և արվեստագետի համար շատ կարևոր՝ արձագանքներ ստանալուն, համավարակի պատճառով մի առժամանակ դժվարություններ ունեցավ ցուցահանդեսների կազմակերպման։ Երեկ այստեղ բացվեց համակարգչային գրաֆիկայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի` «Ոգեշնչում» խորագրով անհատական ցուցահանդեսը…
Read More