Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների հեռավար կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն
1․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) հարգելի ուսանողներ նոր կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով 2019-2020 ուսումնական տարվա բակալավի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կանցկացվեն առցանց՝ ZOOM հարթակի միջոցով:
2․ Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով։
3․ Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների հետ կապված կամ դրանց ընթացքում առաջացած խնդիրների մասին տեղեկացնելու նպատակով անհրաժեշտ է դիմել ուսումնական գործընթացի հաշվառման բաժին՝ հեռ. 010 54 27 06, էլ. փոստ hasmikmakvetsyan@gmail.com:
4․ Պաշտպանությունից առնվազն 5 օր առաջ ըստ մասնագիտության պահանջների ուսանողը ամբիոնի վարիչին կամ ամբիոնի կողմից նշանակված պատասխանատուին պետք է ուղարկի.
Մասնագիտությունը | Բակալավրիատ | Մագիստրատուրա |
«Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա» | Ավարտական աշխատանքը և աշխատանքի բացատրագիրը | Կատարված աշխատանքը և գրավոր հետազոտական աշխատանքը |
«Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում» | Ավարտական նախագիծը և նախագծի բացատրագիրը | Ավարտական նախագիծը և գրավոր հետազոտական աշխատանքը |
«Արվեստաբանություն» | Գրավոր ավարտական աշխատանք | Գրավոր հետազոտական աշխատանք |
5․ Պաշտպանությունից 1 օր առաջ համապատասխան ամբիոնի վարիչը ուսանողներին կուղարկի ZOOM հավելվածի էլեկտրոնային հարթակ մուտք գործելու հղումը և գաղտնաբառը՝ պաշտպանության տեսակոնֆերանսին միանալու համար: Ինչպես նաև պաշտպանություններին ուսանողների մասնակցության հերթականության ցուցակները:
6․ Յուրաքանչյուր ուսանող պաշտպանության ամբողջ ընթացքում պետք է ապահովի տեսակապը (live video) և ձայնային կապը (audio), ըստ անհրաժեշտության՝ նաև իր աշխատանքային սեղանի (desktop) տեսանելիությունը` շնորհանդեսի անհրաժեշտության դեպքում կիրառելով ZOOM հավելվածի համապատասխան գործիքները (share screen (տեսանելի դարձնել էկրանը), whiteboard (գրատախտակ) և այլն):
7․ Պաշտպանությունների ողջ ընթացքը կտեսաձայնագրվի:
8․ Եթե մինչև պաշտպանության ավարտը ուսանողը չի կարողանում միանալ համապատասխան խմբին, ապա նա նույն օրը պարտավոր է այդ պատճառների մասին տեղեկացնել ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի պատասխանատույին boghoqarkum@safa.am էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով։
9․ Պաշտպանությունը կտեղափոխվի մեկ այլ օր՝ ինչի մասին ուսանողը կտեղեկացվի պատասխան էլեկտրոնային նամակով: Պաշտպանության օրը կարող է տեղափոխվել 1 անգամից ոչ ավել: Եթե ուսանողին 2-րդ անգամ ևս չի հաջողվում միանալ քննող հանձնաժողովին, ապա ուսանողը համարվում է չներկայացած և ըստ սահմանված կարգի կկարողանա մասնակցել հաջորդ ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։
10․ Պաշտպանությունների գնահատականները կհրապարակվեն նույն օրվա ընթացքում, պաշտպանության ավարտից ոչ ուշ քան 2 ժամվա ընթացքում:
11․ Պաշտպանության գնահատականն ուսանողը կարող է բողոքարկել գնահատականների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում՝ boghoqarkum@safa.am էլեկտրոնային փոստին համապատասխան քննող հանձնաժողովի նախագահի անունով գրավոր դիմում ներկայացնելու միջոցով:
12․ Ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն են՝
Մասնագիտություն | Քննող հանձնաժողովների նախագահ |
«Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա» |
Սուրեն Սաֆարյան |
«Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում» |
Ռուբեն Մնացականյան |
«Արվեստաբանություն» |
Աշոտ Գրիգորյան |
13․ Բողոքարկման դիմումների քննարկման համար հատուկ օր կնշանակվի՝ ինչի մասին ուսանողը կտեղեկացվի պատասխան էլեկտրոնային նամակով:
14․ Ըստ գործող կարգի բողոքարկման դիմումների քննման ընթացքում քննող հանձնաժողովին միանում են՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող վարչական անձնակազմի աշխատակիցը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչը:
15․ Բողոքարկման նիստի ավարտից հետո հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) գնահատականը թողնել անփոփոխ, 2) գնահատականը բարձրացնել: