Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Փետրվարի 17-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց:
1. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2020 թվականի գործունեության ՀԳՊԱ ռեկտորի հաշվետվության լսում և գնահատում (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան);
2. 2021 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան);
3. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի նոր կառուցվածքի քննարկում և հաստատում (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան);
4. ՀԳՊԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն (զեկուցող՝ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյան);
5. Այլ հարցեր։
Ըստ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը վարում էր խորհրդի նախագահ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Նիստի օրակարգը հաստատելուց հետո ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2020-ի գործունեության հաշվետվությունը, որը հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացավ: Նիստի ընթացքում հաստատվեց նաև 2021 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը: