ՀԳՊԱ-ի ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության գնահատում
2021-ի հունվար-փետրվար ամիսներին ՀԳՊԱ-ի Որակի ապահովման կենտրոնը կազմակերպել է ակադեմիայի ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության գնահատում:
ՀԳՊԱ-ի ամբիոնների վարիչները Որակի ապահովման կենտրոնի տրամադրած ձևաչափով գնահատել են ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների կարողությունները 3 բաժիններով՝ մարդկային որակական հատկություններ, աշխատանքային որակական հատկություններ, մասնագիտական որակական հատկություններ: Գնահատվել է ՀԳՊԱ-ի ուսումնաօժանդակ կազմի 18 ներկայացուցիչ (լաբորատորիայի վարիչ, ուսումնական վարպետ, լաբորանտ):
Որակի ապահովման կենտրոնի կողմից գնահատման արդյունքների ուսումնասիրությունը փաստում է, որ բոլոր աշխատակիցները համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին: