Հայտարարություն
Հարգելի դիմորդներ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրով 2020‑2021 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերը ընդունվելու են առցանց, Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված dimord.am կայքէջի միջոցով, մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դիմում-հայտի լրացման ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Քննության կազմակերպման համար 1500 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բանկային հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2474502331080000: Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի.
- դիմորդի անունը և ազգանունը,
- և նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:
Ներբուհական ընդունելության քննությունների առաջադրանքներին և գնահատման չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքէջի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ բաժնում:
Ձեր հարցերը կարող եք հղել ընդունող հանձնաժողովին՝ dimord@safa.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+374 10) 56-36-08 հեռախոսահամարին: