Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մարտի 22-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն;
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն;
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում;
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու որոշում և հայտարարության տեքստի հաստատում;
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2023-ի գործունեության հաշվետվության լսում և գնահատում;
- 2024 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում;
- ՀԳՊԱ-ի հաստիքացուցակի փոփոխությունների լսում և հաստատում;
- ՀԳՊԱ-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն;
- Այլ հարցեր:
Նշենք, որ քվեարկության արդյունքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։