ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի համագործակցային նախագիծը «Լիվեր» կազմակերպության հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և «Լիվեր» ՍՊԸ-ի (“Liver” Art LLC) երկարատև համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացվի «Համագործակցային նախագիծ» ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի հետ:
ՀԳՊԱ-ի «Գեղանկարչության», «Քանդակագործության», «Գրաֆիկայի», «Արվեստաբանության» երրորդ կուրսի ուսանողները կներգրավվեն «Լիվեր» կազմակերպության առաջարկած իրական նախագծում, որի նպատակն է զարգացնել մասնագիտական-գործնական և ստեղծագործական-վերլուծական հմտությունները՝ համատեղելով ուսումն ու մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև աշխատել թիմում և պատվիրատուի հետ:
Նախագծահեն ուսուցման մոտեցումները որդեգրելով՝ ՀԳՊԱ-ում պարտադիր «Համագործակցային նախագիծ» մոդուլը նախատեսված է երրորդ կուրսի ուսանողների համար, նախատեսում է իրական նախագծերի շուրջ աշխատանք և ավարտուն արտադրանքի հանրայնացում՝ պատրաստելով ուսանողներին ապագա գործունեությունը գործնական միջավայրում ծավալելուն: