Ծրագրավորման հիմունքներ
Այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող բնակչության համար իրականացվող անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց դասընթացները:
Արդեն իսկ մեկնարկել է դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020-ի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է: Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:
Ծրագրի անցկացման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7543&page_name=news&fbclid=IwAR39L1VOm-ihS2RLOZ5PpQXrtyJRHWEkJ8bL-NRPqQtiyFtuKCNYSA1-ACo:
Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ստեղծված կայք-էջ՝ https://www.edu2020.am/: