Տպավորություններ Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանից
«Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մենք մեկ կիսամյակով մեր ուսումը շարունակեցինք Ռումինիայի Կլուժ- Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանում։ Առաջին իսկ շաբաթից մենք միանգամից ընտելացանք նոր միջավայրին և սկսեցինք բացահայտել ռումինական առեղծվածային մշակույթը։ Ուանողական կյանքը այս երկրում բավականին հետաքրքիր և մոտիվացնող էր։ Ձեռք բերեցինք բավականին նոր հմտություններ՝ հիմնականում ինչպես աշխատել թվային կերպով , և բազում իրական ընկերներ աշխարհի տարբեր կետերից։ Ուսումնական տեսանկյունից բացի, զգալի դրական փոփոխություններ ունեցանք նաևաշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայնման գործընթացում։ Ծրագիրն օգնեց ապագայի մասին մեր պատկերացումներն ու հետագա քայլերը ավելի հստակ դարձնել։ Հնարավորին կերպով Ռումինիայում ներկայացրեցինք հայկական մշակույթն ու հայերին , այցելեցինք Հայաքաղաք (այժմ Գեռլա), ծանոթացանք տեղի հայ համայնքին։ Շնորհակալություն ենք հայտնում ընձեռնված հնարավորության համար, հատկապես արտաքին կապերի բաժնի համակարգողներին՝ հետևողական աշխատանքի համար»։
Սյուզն Գրիգորյան, Հագուստի մոդելավորում, 2-րդ կուրս
Մուշեղ Հակոբյան, Քանդակագործություն, 4-րդ կուրս