
Ամփոփվեցին կրթական ծրագրերի վերանայման հանդիպումները
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման այս տարվա վերջին հանդիպումը Քանդակագործության և Գեղանկրաչության աշխատանքային խմբերի հետ: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և ուսումնական վարչության և որակի ապահովման կենտրոնի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրեցին կրթական ծրագրերի վերանայման գործընթացը, ինչպես նաև հստակեցրեցին աշխատանքների ժամանակացույցն ու վերջնաժամկետները․․․
Read More
Ուսանողական համայնքը համալրվել է նոր անդամներով
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ուսանողական համայնքի (ՈՒՀ) հերթական հանդիպումը, որի նպատակն էր ողջունել նոր անդամներին, նրանց ներկայացնել համայնքի գործունեությունն ու հնարավորությունները, ինչպես նաև 2019-ի պլանավորված գործողությունները․․․
Read More
Հաագայի «Gemeentemuseum»-ը շուտով դառնալու է «Kunstmuseum»
Հոլանդերենի որոշ հնչյունների բարդ արտասանությունը խոչընդոտում է թանգարանների աշխատանքին։ Այսպիսի հետևության են եկել Հաագայում։ «Հոլանդերերենը բարդ լեզու է, իսկ որոշ օտարերկյա զբոսաշրջիկների համար «Gemeentemuseum»-ի առաջին տառը՝, «խ»-ն, ընդհանրապետ արտաբերելի չէ,- ասում է 150-ամյա թանգարանի տնօրեն Բեննո Թեմփելը։- Դա լուրջ խոչընդոտ է, և մեր թանգարանի անվանափոխութան հիմնական պատճառը»․․․
Read More
Կրթական ծրագրերի վերանայում
Դեկտեմբերի 25-ին ուսումնական վարչությունը հանդիպեց Կիրառական արվեստ և Արվեստի պատմություն և տեսություն մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման աշխատանքային խմբերի հետ: Վերանայման ողջ գործընթացը մանրամասն ներկայացվեց մասնակիցներին՝ հստակեցնելով առաջիկա աշխատանքների ժամանակացույցը և վերջնաժամկետները․․․
Read More
«Վեներայի ծնունդը» սրտի կաթվածի է հասցրել իտալացուն
Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահում այցելուն Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» (մոտավորապես 1478-1482 թթ․) դիտելուց անմիջապես հետո սրտի կաթված է ստացել…
Read More
Քննարկվում է կրթական ծրագրերի վերանայումը
Դեկտեմբերի 24-ին մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման գործընթացը քննարկվեց Հագուստի մոդելավորման և Համակարգչային գրաֆիկայի աշխատանքային խմբերի հետ: Վերանայման գործընթացի կազմակերպման հիմնական դրույթները և աշխատանքային ժամանակացույցը մանրամասն ներկայացրեցին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և ուսումնական վարչության և որակի ապահովման աշխատակիցները…
Read More
Գեղանկարչություն՝ ըստ Ստանիսլավսկու
Վոլֆգանգ Բելթրաքին վերջին տասնամյակների ամենահանդուգն կեղծարարներից է։ 2011-ին գերմանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել 14 գեղարվեստի գործեր կեղծելու և 45 միլիոն դոլարով վաճառելու մեջ։ Այս պատմությունը ցնցել էր հաշաշխարհային գեղարվեստական հասարակայնությանը։ Բելթրաքքին կեղծել է Անդրե Դերեի, Ֆերնան Լեժեի, Մաքս Պեխշտեյնի, Մաքս Էռնստի և այլոց՝ ընդհանուր առմամբ մոտ 300 կտավ․․․
Read More
Շարունակվում է կրթական ծրագրերի վերանայումը
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Գրաֆիկա և Դիզայն մասնագիտությունների կրթական ծրագրերի աշխատանքային խմբերի հետ…
Read More
«Պրադոն» հատուկ էմոջի է թողարկել
Մադրիդի «Պրադո» թանգարանն իր 200-ամյակը նշանավորող միջոցառումների շարքում նաև հատուկ էմոջի է թողարկել, որի դիզայնը փոխառնված է Էլ Գրեկոյի հանրահայտ «Ասպետը՝ ձեռքը կրծքին» (մոտավորապես 1580) կտավից։ Այսուհետ թանգարանի կայքի 1,23 միլիոն հետևորդները կարող են էմոջին օգտագործել սոցիալական ցանցերի իրենց էջերում․․․
Read More
Նոր հրատարակություն
Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀԳՊԱ դոցենտ, ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի և Անի Սահակյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը. Եվրոպական արվեստի զուգահեռներով» գիրքը․․․
Read More