
Կարավաջոյի կտավը աճուրդի է հանվելու 171 մլն դոլարով
2014-ին ֆրանսիացի աճուրդաբան Մարկ Լաբարբին զանգահարեց նրա վաղեմի ընկերը։ Թուլուզի իր տան ձեղնահարկում նա մի կտավ էր գտել՝ փոշու ու կեղտի հաստ շերտով պատված, խոնավության արտահայտված հետքերով։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման վիճակում կտավը արժեքավոր էր թվում։ Լաբարբն անմիջապես ժամանեց Թուլուզ, կտավի վրա պատկերված դեմքերից մեկը մաքրեց ջրում թրջված բամբակով, լուսանկարեց այն ու ուղարկեց արվեստագետ Էրիկ Տուրկինին։
…Հինգ տարի անց Տուրկինն ուշի ուշով հետևում էր, թե լոնդոնյան Քոլնագի պատկերասրահի աշխատակիցներն ինչպես են պատրաստում կտավը գալիք ցուցահանդեսի համար։ Նկարի հեղինակությունն արդեն հաստատված էր. այն Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի «Հուդիթ և Հողոփեռնեսն» է (1607): Քոլնագիում անցած շաբաթ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Տուրկինը հայտարարել է, որ Լաբարբը հունիսի 27-ին Թուլուզում աճուրդի է հանելու կտավը 171 մլն դոլար նախնական արժեքով։ «Սա իմ երբևէ հայտնաբերած ամենահիասքանչ կտավն է,- ասել է Տուրկինը,- այն ինչ-որ չափով անգամ կատաղի է կարելի որակավորել։ Սակայն Կարավաջոն պարզապես մարմնավորել է տեքստը. նրա հանճարը հենց դրանում էլ կայանում էր. Կարավաջոն տեքստերը կյանքի էր կոչում»։
Հուդիթի պատմությունը Հին Կտակարանից է վերցված։ Հողոփեռնեսը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքայի բանակի զորապետն էր: Նա պաշարել էր Հուդայի քաղաքները: Դրանցից մեկում ապրում էր Մանասե Բետիղուացու երիտասարդ, առաքինի ու աստվածավախ այրին՝ Հուդիթը։ Քաղաքացիներին պատել էր հուսահատությունը. նրանք ոչ մի ելք չէին տեսնում՝ թոթափելու թշնամու լուծը: Հագնելով գեղեցիկ հանդերձանք ու իր հետ վերցնելով ծառային՝ Հուդիթը գնում է թշնամու բանակատեղին: Այստեղ նա կարողանում է շահել Հողոփեռնեսի վստահությունը: Եվ մի օր, երբ Հողոփեռնեսը քնում է, Հուդիթը գլխատում է նրան ու վերադառնում հարազատ քաղաք: Թշնամու բանակը, մնալով առանց ղեկավարի, խուճապահար ցրվում է: Հուդիթը կրկին վերադառնում է իր նախկին կյանքին և ցկյանս այրի մնում:
Տուրկինը նշում է, որ կտավը բարդ պատմություն ունի։ Մարդասպանության մեջ մեղադրվող Կարավաջոն ստեղծել է այն Նեապոլում, ուր ժամանակավոր ապաստարան էր գտել Հռոմից փախուստի դիմելուց հետո։ «Կտավում առկա են այն բոլոր փոփոխությունները, որոնց ենթարկվում է Կարավաջոյի վրձինը Հռոմից հեռանալուց հետո։ Գույները մթագնվում են, կտավի մթնոլորտը մռայլ է, սյուժեն՝ բռնությամբ լի»,- ասում է Տուրկինը։
Աճուրդին ներկայացվելու է կտավի ծագումը հաստատող չորս փաստաթուղթ. 1607-ին Մանտուայի դուքսին ուղղված երկու նամակ, ուր պատմվում է նկարի մասին, նկարիչ Լուի Ֆինսոնի 1617-ի կտակը և նրա գործընկերոջ՝ Աբրահամ Վինկի գույքացուցակը՝ կազմված 1619-ին Անտվերպենում։ «Դրանից հետո կտավի հետքերը կորչում են»,- ասում է Տուրկինը։ Նախքան Թուլուզի ձեղնահարկում հայտնաբերվելը կտավը հայտնի է եղել միայն Լուի Ֆրիսոնի պատճենի միջոցով։
Read More
Վան Գոգի «կենդանացած» կտավները Փարիզում
Փարիզում, Ատելյե դը Լյումիեր Թվային արվեստի կենտրոնում բացվել է ցուցահանդես, ուր ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռնում բառացիորեն ընկղմվել Վինսենթ Վան Գոգի անհավանական սյուժեների ու գույների աշխարհը։ Ատելյե դը Լյումիերն առաջարկում է հայտնվել «Աստղալից գիշեր» կամ «Օվերի բնանկար անձրևից հետո» կտավներում։ Այստեղ, ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով տասը մետր բարձրությամբ պատերի վրա, կենդանանում են հոլանդացի պոստիմպրեսիոնիստի ֆանտաստիկ աշխարհները…
Read More
Հինգ պատմություն Պոլ Սեզանի մասին…
Պոլ Սեզանը վախ և անվսատհություն էր ներշնչում։ Նրա շրջապատում վստահ չէին, թե ինչ կարելի է սպասել նկարչից։ Բնորդուհիները քարանում էին սեսիայի ժամանակ՝ վախենալով շարժվել։ Ընկերները, նախքան որևէ մեկին նրան ներկայացնելը, զգուշացնում էին նորեկին. «Պոլը երկչոտ է և շուտ բռնկվող, նա դժվար է շփվում նոր ծանոթների հետ, կարող է խուսափել հանդիպումից։ Սակայն նա, նախ, հանճարեղ նկարիչ է, և, երկրորդը, դուք անպայման կսիրեք նրան, չնայած վերոնշյալին»։ Եվ այդ «չնայածը» միշտ գործում էր…
Read More
Մետրոպոլիտենը Եգիպտոսին է վերադարձնում գողացված քարատապանը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը նախատեսվածից շուտ փակել է «Նեջեմանհն ու նրա ոսկեզօծ քարատապանը» ցուցահանդեսը, որն արդեն այցելել է ավելի քան 500 000 մարդ։ Պարզվել է, որ 2017-ին թանգարանի կողմից գնված մ.թ.ա. I դարի մասունքը (լուսանկարում) Եգիպտոսից դուրս է բերվել անօրինական ճանապարհով։
Քարատապանի վրա պահպանված գրառումները վկայում են, որ այն պատկանել է Հերիշեֆ աստծու քուրմ Նեջեմանհին։ Փարիզյան արտ-դիլեր Քրիստոֆ Կունիցկու ներկայացրած փաստաթղթերը հավաստիացնում էին, թե 4 մլն դոլար արժողությամբ մասունքի վաճառքն օրինական է։ Սակայն եգիպտական կառավարությունը՝ դիմելով Մանհեթենի դատախազություն, ապացուցել է, որ քարատապանը անօրինական ճանապարհով է դուրս բերվել երկրից 2011-ի հեղափոխության օրերին, իսկ ներկայացված փաստաթղթերը, այդ թվում 1971-ի արտահանման արտոնագիրը, կեղծ են։ Մետրոպոլիտենը՝ տեղեկանալով խարդախության մասին, ակտիվորեն համագործակցել է հետաքննության հետ։
Թանգարանի տնօրեն Մաքս Հոլյայնը պաշտոնապես ներողություն է խնդրել Եգիպտոսի ժողովրդից և հնությունների գործերի նախարար դոկտոր Հալեդ ալ Անանիից։ Նա հայտարարել է, թե թանգարանը կվերանայի հնությունների ձեռք բերման իր քաղաքականությունը և հետևություններ կանի ստեղծված իրավիճակից։ Տնօրենը չի նշել, թե պատրաստվում է արդյոք արտ-դիլերի դեմ հայց ներկայացնել դատարան։
Նշենք, որ ցուցահանդեսում, բացի քարատապանից, ներկայացված էին Մետրոպոլիտենի հավաքածուի ևս 70 նմուշներ։ Այժմ Նեջեմանհի քարատապանը պատրաստվում են վերադարձնել Եգիպտոս։
Read More
Աբու-Դաբիի Լուվրը հետաձգել է «Աշխարհի փրկչի» ցուցադրումը
Աբու-Դաբիի Լուվրն առաջիկայում չի ցուցադրի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նախկինում ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին էր պատկանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքի մշակույթի և տուրիզմի բաժանմունքը։ Պատճառները չեն նշվում. դրանց մասին ավելի ուշ է հայտարարվելու…
Read More
Ռեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն նրակտավները շարունակում են իրենց մոգական ազդեցությունը։ Մեծ հոլանդացու աշխատանքների ցանկացած ցուցահանդես իրադարձություն է դառնում արվեստի աշխարհում: Բացառություն չէ նաև Ռեյկսմյուզեումի օրերս բացված «Ողջ Ռեմբրանդը»՝ նվիրված վարպետի մահվան 350-ամյակին…
Read More
Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանը լուծել է ֆինանսական խնդիրները,
«Phillips» աճուրդի տան մասնակցությամբ Ջեքսոն Պոլլոքի «Համար 16» (1950) կտավը վաճառվել է մոտ 13 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը և գործարքի ստույգ թիվը չեն բարձրաձայնվում։ Կտավը 1952-ին Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել էր Նելսոն Ռոքֆելլերը, և մինչ օրս այն Բրազիլիայում հանրայնորեն ներկայացված Պոլլոքի միակ աշխատանքն էր…
Read More
Հոգնած ես՝ ծաղիկներ նկարիր
Վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչին ոչ միայն արվեստի ու գիտության ոլորտներում է անգնահատելի ներդրումներ արել։ Հոգեբանության ոլորտը ևս չի խուսափել նրա ուշադրությունից։ Դա Վինչին ուղեղն ու հոգին ներկերի ու վրձնի միջոցով բուժելու հասարակ ուղի է մշակել, որը 23 կետ է պարունակում։ Ժամանակակից հոգեբանները նշում են, որ այս մեթոդը միանգամայն ողջունելի է…
Read More
Նյու Յորքը հիշատակի տուրք է մատուցում Էնդի Ուորհոլին
Գեղարվեստի պատմության մեջ միայն մեկ Էնդի կա։ Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի բացառիկ «Andy Warhol – From A to B and Back Again» ցուցահանդեսը՝ նվիրված Էնդի Ուորհոլի ստեղծագործական ուղուն, գործելու է մինչև մարտի 31-ը…
Read More
Վան Գոգի տուն-թանգարանին բացառիկ կտավ են նվիրել
Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնվող Վան Գոգի տուն-թանգարանը, ուր նկարիչն ապրել է 1883-ին, նվիրատվություն է ստացել հավանաբար նրա վրձնին պատկանող կտավներից մեկը։ Ինչպես հաղորդում է «RTV Drenthe» հեռուստաալիքը, կտավը թանգարանին է նվիրել Հաագայի 92-ամյա մի բնակչուհի…
Read More