ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկեր
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական բոլոր ծրագրերը պետք է փորձաքննվեն, ապա երաշխավորվեն գործածության։
Վերը նշվածով պայմանավորված՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով, որոնք վճարովի հիմունքներով իրականացնելու են արտադպրոցական կրթության բովանդակության մշակում, ոլորտային ծրագրերի փորձաքննություն և այլն։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ հայտարարված մրցույթին համապատասխան մասնագետների մասնակցությունը խթանելու և ուղղորդելու հարցում։
Հղում՝ https://kznakhimnadram.blogspot.com/2024/07/blog-post_30.html։
Կից Ձեզ է տրամադրվում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարվող մրցույթի ճշտված հղումը։
Հղում՝ https://escs.am/am/news/23614 ։
Read MoreՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հարգելի՛ շրջանավարտներ
ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-26-Ը
ԺԱՄԸ 10։00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 15։00-Ն
Ներկայանալ կենտրոնական շենք՝ ուսումնական մաս
հեռ. ՝ 010.54.27.06
Read MoreՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՔՈԼԵՋԻ ՀԱՐԳԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
2024/2025թ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ 2-ՐԴ ԿՈՒՐՍՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԿԱՄ ՄՄՈՒՀԸ
ԲՈՒՀ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- ԴԻՄՈՒՄ` ՈՒՂՂՎԱԾ ՌԵԿՏՈՐԻՆ
- ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԴԻՊԼՈՄԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԴԻՐԸ
- ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ
- ՉՈՐՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ (3×4 ՉԱՓՍԻ)
- ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՃԵՆ
(ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ, ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ)
- ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ ԿԱՄ ԿՑԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆ (ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ, ԿԱՄ ՉԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՇՈՒՄԸ, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ` ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՇՈՒՄԸ)
- ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ԴՐԱՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
- Ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝
- 1. Դիզայն «Հագուստի Մոդելավորում»
- Կերպարվեստ «Գեղանկարչություն»
- Կերպարվեստ «Գրաֆիկա»
- Կերպարվեստ «Քանդակագործություն»
- Կիրառական արվեստ « Դեկորատիվ կիրառական արվեստ»