«Արդյունաբերական դիզայն» ՄԿԾ-ն ներկայացվեց պրոֆեսորադասախոսական կազմին և միջազգային գործընկերներին
«Արդյունաբերական դիզայն» մասնագիտության կրթական ծրագրի վերանայման աշխատանքային խումբը, ամփոփելով նախորդ տարում կրթական ծրագրի մշակման աշխատանքները, կրթական ծրագրի նախնական տարբերակը ներկայացրեց Դիզայնի պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև ՀԳՊԱ-ում գտնվող Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներին:
Քննարկումները փաստեցին, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է կատարել՝ մշակելով «Արդյունաբերական դիզայն» ՄԿԾ-ի առաքելությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները, նախատեսվող մոդուլները և դրանց ուսումնառության արդյունքները:
Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը քննարկվեցին մոդուլները և բաղադրիչները, ինչպես նաև դրանց հատկացված ժամանաքանակի և բովանդակության, դասավանդման և գնահատման մոտեցումներին առնչվող հարցեր: Աշխատանքային խումբը փաստեց, որ նման հանդիպումները դասախոսների հետ շարունանական են լինելու հնարավոր շտկումներ կատարելու, ինչպես նաև մոդուլների նկարագրերը կազմելու նպատակով:
Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներին կրթական ծրագրի մշակումները ներկայացնելիս անդրադարձ կատարվեց իրականացված բենչմարքինգին և հայեցակարգային հարցերին: Իռլանդացի գործընկերները դրական գնահատեցին կրթական ծրագրում կատարված բարեփոխումները և ընդհանուր մոտեցումները՝ պատրասկատամություն հայտնելով դիտարկումներ և առաջարկություններ կատարել նաև կրթական ծրագրի ամփոփ տարբերակը ստանալու ժամանակ: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները:
«Արդյունաբերական դիզայն» ՄԿԾ-ի ամփոփումից և մեկնարկից առաջ նախատեսվում են հանդիպումներ նաև գործատուների ներկայացուցիչների հետ: