ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում
Դեկտեմբերի 3-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ծանոթանալու ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին և բարելավումներին: ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի հետ, ինչպես նաև իրականացրել փաստաթղթերի ուսումնասիրություն: