Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Մայիսի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. ՀԳՊԱ-ի ասպիրանտի ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի քննարկում և հաստատում
- ասպիրանտ Ջեննի Կարապետյան
ատենախոսության թեման՝ «Սարգիս Մուրադյանի արվեստը»
գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյան (զեկուցող՝ արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյան)
2. Կարգերի քննարկում և հաստատում
- Ուսանողական նպաստի տրամադրման կարգ
- ՀԳՊԱ-ի ուսանողական խորհրդի կանոնադրություն
- Մտավոր սեփականության քաղաքականություն
- ՀԳՊԱ-ի ուսանողների շարժունության կարգ
- Լրացուցիչ կրթական ծառայությունների մասին հրամանի նախագիծ
- Աշխատողների գործուղումների և ուղեգրումների մասին կանոնակարգ
- ՀԳՊԱ-ի քննական տեղեկագրերի պահպանման և խոտանման կարգ (զեկուցող՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Կաշինա)
3. ՀԳՊԱ –ի պրոֆեսորադասախոսկան կազմի ժամավճարի չափի քննարկում և սահմանում (զեկուցող՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Կաշինա)