ՀԳՊԱ-ն առաջարկում է կրթությունը շարունակել ակադեմիայում
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու համար:
Հավակնորդները փաստաթղթերը ներկայացնեն մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը
Պահանջվող փաստաթղթերը՝
- դիմում` ուղղված ռեկտորին,
- ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
- արձանագրության պատճենը,
- չորս լուսանկար (3×4 չափսի),
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Դիմումները ներկայացնել Ուսումնական հաշվառման բաժին։
Հեռ.՝ (+374) 10 54 27 06: