ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել երկու թեկնածու
Սույն թվականի ապրիլի 5-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտ է ներկայացրել երկու թեկնածու.
Ազատյան Վարդան – Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախագահ և համահիմնադիր։
Վարդան Ազատյանի կենսագրությանը, հրատարակված գիտական աշխատանքների ցուցակին և ՀԳՊԱ-ի զարգացման ծրագրին կարող եք ծանոթանալ համապատասխան հղումներով։
Հովհաննիսյան Արթուր – Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։
Արթուր Հովհաննիսյանի կենսագրությանը, հրատարակված գիտական աշխատանքների ցուցակին և ՀԳՊԱ-ի զարգացման ծրագրին կարող եք ծանոթանալ համապատասխան հղումներով։
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2024 թվականի մայիսի 6-ին: