Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Նոյեմբերի 17-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. Կարգերի հաստատում
- ՀԳՊԱ-ի մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կարգ
- ՀԳՊԱ-ի ուսանողական նպաստի տրամադրման կարգ
- ՀԳՊԱ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ
- ՀԳՊԱ-ի ամփոփիչ ատեստավորման կարգ
- ՀԳՊԱ-ի գնահատման և ակադեմիական ազնվության քաղաքականություն
(Զեկուցող՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Կաշինա)
2. Ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրության երաշխավորություն
- ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության ամբիոնի դասախոս (Կոմպոզիցիա առարկա), մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյան․ «Նկարչական նյութերի տեխնիկա և տեխնոլոգիա», «Նկարչական նյութեր և լուծիչներ»
(Զեկուցող՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Գունանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Վահե Գասպարյան)
3. ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ուսման վարձավճարների չափի փոփոխություն
(Զեկուցող՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյան)