
Որակի ապահովման կենտրոնն իրականացրել է հարցումներ
Որակի ապահովման կենտրոնը իրականացրել է ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների 1-ին կուրսի ուսանողների շրջանում: Բացի այդ Որակի ապահովման կենտրոնը հարցում է իրականացրել նաև ուսանողների շրջանում՝ գնահատելու բուհի ներառականությունը, ինչպես նաև իրականացրել է հարցում Կերպարվեստի ֆակուլտետի բոլոր կրթական ծրագրերի տարբեր դասընթացների և դասախոսների լսարանային գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով․․․
Read More
Լորենցո Մանետտիի ավազե երևակայությունը
Լորենցո Մանետտին շվեյցարացի արտիստ է՝ Շվեյցարիայի իտալական մասից: Առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ասում է՝ ցավում է, որ հայերեն չի խոսում, սակայն հիանում է, երբ լսում է այդ հնչեղ լեզուն…
Read More
Italian on Stage
Annually held “Week of Italian Language” this year launched on October 21: this time it kicked off under the heading “Italian on Stage”. The aim of the event was, certainly, the spreading of Italian culture and Italian language. Every Armenian HEI where the Italian is taught, participates in the event. It’s already seven years the students of State Academy of Fine Arts of Armenia have been studying one of the most beautiful languages of the world with the help of Anahit Mkryan. The group of beginners consists of over 30 students, while in the second course their number is ten…
Read More
Իտալերենը բեմի վրա
Ամենամյա իտալերենի շաբաթն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 21-ին. այս անգամ այն անցնում է «Իտալերենը բեմի վրա» խորագրի ներքո: Նպատակը, իհարկե իտալական մշակույթի, իտալերենի տարածումն է: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերում հայաստանյան յուրաքանչյուր բուհ, որտեղ ուսուցանվում է իտալերեն: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն յոթերորդ տարին է Անահիտ Մկրյանի ղեկավարությամբ ուսանողները սովորում են աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից մեկը։ Սկսնակների խումբը ավելի քան 30 ուսանողից է բաղկացած, 2-րդ կուրսում նրանք տասն են…
Read More
Գեղանկարչության բաժնի ուսանողների ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
ՀԳՊԱ-ի գեղանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանողների համար երեկվա օրը երկար կհիշվի: Նրանց այս ամառվա դիլիջանյան պրակտիկայի նկարչական աշխատանքները ցուցադրվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում: «Կանաչ ցուցահանդեսը» (այսպես էր խորագրված, քանի որ բնապատկերային ցուցադրություն էր, բնության մեջ արված և նրանով ներշնչված գործեր) նվիրված էր ՄԱԿ-ի օրվան և Կայուն զարգացման նպատակներին…
Read More
Artwork Exhibition of Students of Painting Department at UN Office in Armenia
21st of October will remain as a memorable day for the 2nd year students of Painting department of SAFAA. Their artworks made during summer practice in Dilijan were exhibited in the hall of UN Armenia. The “Green” exhibition (named so because it was a landscape exhibition, created in nature) was dedicated to the United Nations Day and Sustainable Development Goals…
Read More
Շնորհանդես՝ Վիգեն Ղազարյանի պատկերագրքի
Վիգեն Ղազարյանը տասնյակ տարիների աշխատանքային գործունեությամբ, գիտական աշխատություններով, բազմաթիվ հրապարակումներով հայ մշակութային կյանքը, արվեստաբանական միտքը հարստացնողներից է, մեր լավագույն արվեստաբաններից: Նրա ուսումնասիրությունների, հետազոտությունների հետաքրքրության շրջանակը ընդգրկում է հայ միջնադարյան կերպարվեստի, մասնավորապես Կիլիկյան մանրանկարչության դպրոցից մինչև ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ: Առաջին մենագրությունը նվիրված է միջնադարի հայ մանրանկարիչ Սարգիս Պիծակի արվեստին: Հեղինակ է «Խորանների մեկնություններ», «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում» մենագրությունների, Հրավարդ Հակոբյանի, Արարատ Աղասյանի և Մուրադ Հասրաթյանի հետ համահեղինակ է «Հայ արվեստի պատմություն», Հրավարդ Հակոբյանի հետ՝ «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» աշխատությունների, հրապարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ…
Read More
Լոռենցո Մանետտիի «Ավազե նկարչությունը»
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ժամը 12։00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա շվեյցարացի հանրահայտ արվեստագետ Լոռենցո Մանետտիի «Ավազե նկարչություն» խորագրով վարպետության դասը․․․
Read More
«Ճարտարապետություն և շինարարություն»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի սաների «Ճարտարապետություն և շինարարություն» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը՝ այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ընթացող, իրականացվում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աջակցությամբ և երկրորդն է այս ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդը (իրականացվեց անցած տարի, կրում էր «Տրանսպորտ և առևտուր» խորագիրը) ունեցավ կատալոգային հրատարակություն, այնպես էլ այս վերջինը Գագիկ Գալստյանի աջակցությամբ կունենա նույնատիպ տպագիր վավերացում…
Read More
Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է Հետազոտական կենտրոնի ղեկավարի թափուր տեղի մրցույթ…
Read More