
Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը «Մետրոպոլիտեն» թանգարանում է
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում օրերս բացված «Armenia» խորագրով ցուցահանդեսում ի թիվս այլ նմուշների ներկայացված է նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի XIII դարով թվագրվող փայտյա դուռը, որը 1915-ից ի վեր հանրությանը հասանելի է դառնում առաջին անգամ:
Read More
Արամ Իսաբեկյան․ «Գնահատեք ձեր խոսքի արժեքը»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահում մեկ շաբաթ տևողությամբ ներկայացված «Առաջադրանք» խորագրով ցուցահանդեսն ունեցավ արդյունավետ ընթացք և ավարտին հետաքրքրական քննարկում՝ ակադեմիայի արվեստաբանության բաժնի ուսանողների մասնակցությամբ, որին ներկա էին ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը, ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դասախոս Արթուր Հովհաննիսյանը։ Վերջին երկուսն, ի դեպ, ղեկավարել էին ներկայացված ծրագրային աշխատանքները:
Read More
«Առաջադրանքը» կատարված է
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահը երիտասարդ արվեստագետի համար սեփական ստեղծագործությունը ներկայացնելու լավագույն հնարավորությունն է հենց ուսանելու տարիներին: Այս ուսումնական տարվա ուսանողական աշխատանքների առաջին ցուցադրությունը թեմատիկ առումով և բնույթով նախադեպը չի ունեցել:
Read More
Միջազգային ճանապարհորդություն արվեստի աշխարհում
Նոր տեսարժան վայր Եգիպտոսում, ինչպես են համակարգչային սկավառակները դիմանկարների վերածվում, և կաշալոտ՝ Մադրիդի կենտրոնում։
Read More
Մոնա Լիզան հանգիստ չի տալիս հետազոտողներին
Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտը հանգիստ չի տալիս գիտնականներին: Ինչպես հաղորդում է «Mayo Clinic Proceeding» պարբերականը, մի խումբ ամերիկյան հետազոտողներ եզրակացրել են, որ Լեոնարդո Դա Վինչիի հայտնի կտավում պատկերված կինն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Read More
Առաջին կուրսեցիները ծանոթանում են «INCLUSION» ծրագրի մանրամասներին
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը «INCLUSION» ծրագրի շրջանակներում հանդիպել է «Գրաֆիկա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի մանրամասները, խնդիրները, ինչպես նաև ուսանողներին ծանոթացնել ՀԳՊԱ ներառականության քաղաքականությանը:
Read More
Հանդիպում առաջին կուրսի ուսանողների հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը` ի դեմս ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի սեպտեմբրի 3-ին հանդիպեց ակադեմիա առաջին կուրս ընդունված ուսանողների հետ:
Read More
Լուվրում կարելի է նկարել գլուխգործոցների վրա
Լուվրում թույլատրել են նկարել ֆրանսիացի ականավոր արվեստագետների կտավների վրա, սակայն միայն… վիրտուալ:
Read More
Արվեստի տիկնիկային պատմություն
Կանադական «Today Is Аrt Day» ընկերությունն սկսել է թողարկել անցյալի հանճարեղ նկարիչներին պատկերող տիկնիկներ, որոնք լրացնում է ճանաչելի կամ պարզապես գեղեցիկ մանրամասներով:
Read More
Հայտնաբերվել է Ռեմբրանդի անհայտ կտավներից մեկը
Նիդեռլանդական «Լակենգհալ» թանգարանն արտասահմանում կայացած աճուրդներից մեկում ձեռք է բերել հոլանդացի հանճարեղ գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի (1606-1669) անհայտ կտավը։
Read More