Տպավորություններ Մարսելի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցից
Կարապետ Հաջի-Ասլանյանը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի Գրաֆիկա կրթական ծրագրի երրորդ կուրսը ուսանեց Ֆրանսիայի Մարսելի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում։ Այս հաստատությունից ստացանք գովասանքի արժանի խոսքեր Կարապետի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք Հաջի-Ասլանյանի տպավորությունները Մարսելի արվեստի բարձրագույն դպրոցից։
Մնում է շնորհավորել Կարապետին ու մաղթել բազում հաղթանակներ ընտրած գործունեության ճանապարհին։
Արտաքին կապերի բաժին
Ես Կարապետն եմ, ՀԳՊԱ-ի երրորդ կուրսի ուսանող։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիային երրորդ կիսամյակը Մարսելի ակադեմիանում սովորելու հնարավորություն ընձեռելու համար։
Առաջին կիսամյակում ուսումնասիրեցի գրաֆիկ նկարչության տեխնիկաները,իսկ երկրորդ կիսամյակը լավ շանս էր ուսումնասիրել լուսանկարչություն և ծանոթանալ oտարազգի մասնագետներին։Առիթ ունեցա ներկայացնել իմ աշխատանքները մի քանի ցուցահանդեսներում Մարսել և Լա Սիոտա քաղաքներում։ Այս ուսանողական ծրագիրը օգնեց բացահայտել Ֆրանսիայի մշակույթը և հետաքրքիր մտածող մարդկանց։
Ստեղծագործական ճանապարհորդության մեջ մեծ դեր ունեցավ նաև Կալանքների ազգաին պարկը, որը գտնվում է Մարսելի ակադեմիայի մոտ։ Մի շարք նկարներ նկարեցի հենց այստեղ։ Շնորհակալություն նաև Մարսելի գեղարվեստի ակադեմիային իմ մասնագիտական գիտելիքները ամրապնդելու և հետագա ստեղծագործական ճանապարհը մոտիվացնելու համար։