Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պատվիրակության այցը ՀԳՊԱ
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Լեհաստանի Կրակովի գեղարվեստի ակադեմիայի միջև կնքված էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մայիսի 11-ին և 12-ին ՀԳՊԱ-ում դասախոսությամբ հանդես եկավ Անետա Սինիեվսկան «Թվային գրաֆիկա․ 3D մոդելավորում» թեմայով։ Վերջինս այցելել էր վարչական կազմից մի կոլեգայի՝ Գրժեգորժ Միդուրայի հետ, ով պատասխանատու է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության համար։
Մինչև դասախոսությունը հյուրերը շրջեցին ՀԳՊԱ-ով, ծանոթացան լաբորատորիաներին և արհեստանոցներին, զրուցեցին իրենց կոլեգաների հետ, փոխանակվեցին մտքերով։ Ընդհանուր առմամբ այցը բավականին հետաքրքիր անցավ․ թե՛ հյուրերը, և թե՛ դասախոսությանը մասնակցած ուսանողները գոհունակություն հայտնեցին նման հնարավորության համար։ Հյուրերը նաև տպավորված էին Հայաստանով և ըստ իրենց մեկնաբանության՝ պատրաստվում են ավելի հաճախակի այցելել մեր երկիր ոչ միայն գործնական, այլև տուրիստական նպատակներով։
Արտաքին կապերի բաժին