Շարժունության ծրագրի հնարավորություն Լինցի Կաթոլիկ համալսարանում
ՀԳՊԱ-ի սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Ավստրիայի Լինցի Կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է ուսումնառության հնարավորություն 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում երկու ուսանողի համար (5-6 ամիս տևողությամբ):
Շարժունության ծրագիրը նախատեսված է «Արվեստաբանություն» կրթական ծրագրի ուսանողների համար։
Դիմելու պայմաններն են․
- Բարձր առաջադիմություն
- Անգլերեն լեզվի B1-B2 մակարդակի իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ այցելելով ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին։
Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 26-ը։